📢 Գրանցվել մինչև հոկտեմբերի 1-ը այստեղ ➡️
https://shorturl.at/QhHnI
ENG ⬇️
🚨 Ուշադրություն լրագրողներին, փաստեր ստուգողներին, խմբագիրներին, մեդիա բովանդակություն ստեղծողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին
🚩 Հանրային լրագրության ակումբը հրավիրում է մասնակցելու «Համատեղ պայքարելով կեղծ խոսույթների և ապատեղեկատվության դեմ․ հայ-էստոնական փորձի փոխանակում» խորագրով մեկօրյա դասընթացին։
📅 Ամսաթիվ՝ 2025 թ. հոկտեմբերի 25
📍 Վայր՝ Opera Suite հյուրանոց, Երևան (Բաղրամյան պող., 1-3 շենք)
👨🏫 Դասընթացն անցկացնելու է Դմիտրի Տեպերիկը, որն Էստոնիայից Հայաստան է ժամանում ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության վերլուծության իր փորձը կիսելու համար։
🗳️ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հայաստանյան լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կողմից ապատեղեկատվությունը վերահսկելու, հայտնաբերելու, վերլուծելու և չեզոքացնելու կարողությունը կենսական դեր կխաղա իրազեկված հանրային քննարկում ապահովելու գործում։
❓ Ինչո՞ւ մասնակցել դասընթացին
📊 Դասընթացին ներկայացվելու և քննարկվելու է ՀԼԱ-ի կողմից իրականացող մեդիա բովանդակության ուսումնասիրությունը՝ հակաժողովրդավարական խոսույթների վերաբերյալ։
🛠️ Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն գործնական մոտեցումներ ապատեղեկատվության վերլուծության, խոսույթների բացահայտման համար՝ հիմնվելով միջազգային, և մասնավորապես՝ էստոնական փորձի վրա։ Այս դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա լրատվամիջոցներին և ՔՀԿ ներկայացուցիչներին ամրապնդել ապատեղեկատվությունը ճանաչելու, խոսույթները բացահայտելու կարողությունները, արդյունավետ արձագանքել ապատեղեկատվությանը և նպաստել ժողովրդավարական գործընթացների պաշտպանությանը։
🤝 Միջոցառումը կծառայի որպես Հայաստանի և Էստոնիայի փորձագետների միջև համագործակցային հարթակ՝ գիտելիքների և փորձի փոխանակման համար։
📝 Դիմելու կարգը
🔗 Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց հայտադիմումը մինչև հոկտեմբերի 1-ը -
https://shorturl.at/QhHnI։ Ընտրված թեկնածուները կտեղեկացվեն հավելյալ մանրամասների մասին։ Առաջնահերթություն կտրվի անգլերենի իմացությամբ մասնակիցներին, քանի որ համաժամանակյա թարգմանությունը կապահովվի միայն դասընթացի առաջին հատվածում։
💡 Դասընթացը կազմակերպվում է «Էստոնիայի փորձի կիրառմամբ ապատեղեկատվության ուսումնասիրություն և հակազդում Հայաստանում` 2026 թ․ ընտրություններին ընդառաջ» ծրագրի շրջանակում, որը Հանրային լրագրության ակումբն իրականացնում է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև www.pjc.am կայքում ➡️
https://shorturl.at/GDZpo
The announcement in English is available here ➡️
https://shorturl.at/fnPH5